Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ականավոր բժիշկ-գիտնականների անունները կրող կրթաթոշակներ կսահմանվեն

Ականավոր բժիշկ-գիտնականների անունները կրող կրթաթոշակներ կսահմանվեն

Հաշվի առնելով աշխարհի առաջատար համալսարաններում արդեն կիրառվող փորձը, ինչպես նաև նպատակ ունենալով պահպանել և ապագա բժիշկների համար մշտապես հասանելի դարձնել Հայաստանում և արտերկրում բնակվող անվանի բժիշկ-գիտնականների օրինակը՝ ԵՊԲՀ-ում առաջիկայում ծրագրվում է սահմանել հեղինակավոր բժիշկ-գիտնականների անունը կրող կրթաթոշակներ:

ԵՊԲՀ ռեկտոր,պրոֆեսոր Արմեն Մուրադյանը միջնորդագիր է ներկայացրել բժշկական բուհի Նոմինացիոն կոմիտե` նախորդ տարի կյանքից հեռացած, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի նախկին ղեկավար, պրոֆեսոր Գագիկ Արտաշեսի Բեգլարյանի և ԵՊԲՀ բժշկական ռեաբիլիտոլոգիայի և ֆիզիոթերապիայի ամբիոնի նախկին պրոֆեսոր, Էդուարդ Սեթի Սեկոյանի անունով կրթաթոշակներ սահմանելու նպատակով:

Անվանական նոր կրթաթոշակների ավելացումը հնարավորություն կտա բժշկական 100-ամյա պատմություն ունեցող կրթօջախում վառ պահել բժշկագիտության նվիրյաների հիշատակը: