Կանադայի Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Վելումյանը 2018 թվականի մարտից նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:
Դոկտոր Ալեքսանդր Վելումյանն այժմ Տորոնտոյի համալսարանի վիրաբուժության և ֆիզիոլոգիայի ամբիոնների պրոֆեսոր է և Տորոնտոյի արևմտյան բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի հետազոտող է:
Գիտությունների դոկտոր Ալեքսանդր Վելումյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, ապա շարունակել իր կրթությունը և աշխատանքը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի Ի.Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բիոքիմիայի ինստիտուտը՝ ստանալով գիտությունների թեկնածուի, ապա ավելի ուշ դոկտորի կոչում: Պրոֆեսորն աշխատել է նույն ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող: Նա Տորոնտոյի արևմտյան հետազոտական կենտրոնում սկսել է աշխատել 1992 թվականից:
Դոկտոր Ալեքսանդր Վելումյանն անդամակցում է մի շարք միջազգային գիտական կազմակերպությունների, որոնցից են Գլխուղեղի ուսումնասիրման միազգային կազմակերպությունը և Նյարդագիտության միությունը:
Նա հանդիսանում է նաև մի շարք միջազգային համաժողովների կազմակերպիչ, ելույթներով հանդես է եկել բազմաթիվ գիտական համաժողովների ընթացքում և տպագրվել աշխարհի հեղինակավոր ամսագրերում: Մասնագիտական կարևոր ձեռբերումների համար Ալեքսանդր Վելումյանը պարգևատրվել է մի շարք պարգևներով և մրցանակներով: