Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անիրականն իրականացնելու մեծ ցանկությամբ է ապագա բժիշկն առաջնորդվում կյանքում

Անիրականն իրականացնելու մեծ ցանկությամբ է ապագա բժիշկն առաջնորդվում կյանքում

Պատասխանատվության զգացումը սեփական նպատակների հանդեպ ձևավորում է հաջողության առաջին բանալին։ Քրտնաջան աշխատանքի, հավատքի շնորհիվ կարելի է նաև անիրականն իրականացնել։  Այս համոզմանն է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սեդա Արմենակյանը:

«Աստված, հայրենիք, բժշկություն. այս երեք բառերն են ամփոփում կյանքի իմաստն ինձ համար: Բժիշկներն Աստծո ընտրյալներ են։ Ամեն մարդու վիճակված չէ բժիշկ դառնալ։ Հոգուս խորքում հավատում եմ, որ այդ ընտրյալներից մեկն եմ։ Ինձ առավել լավ պատկերացրել եմ սպիտակ խալաթով։ Շնորհակալ եմ նաև ծնողներիս ինձ ամեն վայրկյան ոգևորելու ու իրենց անջնջելի ներդրումն ունենալու իմ կայացման ճանապարհին»,-նշում է ապագա բժիշկը։

Խոսելով նեղ մասնագիտության ընտրության մասին, Սեդան նշում է, որ ցանկանում է ուռուցքաբան դառնալ. «Հասկանում եմ, որ այս հիվանդությունը բժշկության ամենամեծ թշնամիներից է։ Սակայն, շատ հիվանդություններ արդեն ունեն իրենց լուծումները, չի բացառվում, որ տասնամյակներ անց քաղցկեղը ևս դասվի այդ շարքերին»։

Բժշկությունից զատ Սեդան սիրում է նաև ստեղծագործել բնության, հայրենիքի, սիրո թեմաները ուղեկից են նրա մտքին և հոգուն:
«Լինել սյունեցի, մեծանալ այդ բարձրիկ լեռների ու խորհրդավոր ձորերի գրկում չի կարող մարդու միտք չլուսավորվել։ Այդպես ծնվում էին իմ առաջին բանաստեղծությունները Հայաստանի մասին։ Այդ ժամանակ տասնմեկ հազիվ լինեի։ Հիմա մի ամբողջ ժողովածու ունեմ Հայաստանից մինչև սեր, Արարատից մինչև Սևան գովաբանող։ Ուսանողական տարիներին սկսեցի նաև արձակ ստեղծագործել։ Երեք վիպակներ ունեմ, որոնք ապագայում պատրաստվում եմ հրատարակել։

Հաճախ, երբ գրիչը հոգնում է ինձնից մատիտներն ու վրձիներն են օգնության հասնում։ Էլի Սյունյաց աշխարհն է իմ մեջ գույներն այդպես յուրօրինակ ընկալելու շնորհք դրել: Իսկ երբ հոգնում եմ նաև այդ ամենից մատներս ստեղներն են ձգվում։ Դաշնամուր նվագելն ու երգելն իմ ամենասիրելի զբաղմունքներից է»,-նշում է հերացիականը։

ԵՊԲՀ սովորողը եղել է նաև համալսարանի բաստկեբոլի ու շախմատի խմբակների անդամ ու մի շարք մրացաշարերի մասնակցել, հաղթել: «Հաղորդակցման հիմունքներ» առարկայի մրցույթի հաղթող թիմի ավագն էր, ճանաչվել է լավագույն խոսնակ, ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Առաջնորդությունը առողջապահությունում» ծրագրին` ներկայացնելով բժշկական մայր բուհը։

«Համալսարանը, բացի նրանից որ կրթում է, ձևավորում է նաև որպես բարձր որակներով օժտված մարդու։ Ինձ լավ եմ զգում, որ հենց մեր համալսարանում եմ սովորում, ունեմ շատ խելացի ընկերներ ու ամենաբարձր որակավորմամբ դասախոսներ»,-ամփոփելով նշում է ուսանողը:

Ստորև ներկայացնում ենք Սեդայի ստեղծագործությունից մի պատառիկ:

Հայաստա՛ն…
Քեզ ինչպե՞ս ես գովեմ։
Բառերս ես ինչպե՞ս շարեմ,
Որ հոգիս քո հոգուն հանձնեմ։
Ինչպիսի՞ բառեր գտնեմ,
Որ քեզ համահունչ լինեն,
Որ շքեղությանդ չափը
Արժանվույն բառերով չափեմ։
Քո հազարամյա ցավը
Ես ի՞նչ արցունքով չափեմ։
Միգուցե արյան կաթիլով…
Թե՞ հեղեղներով ներկեմ։
Քո այդ վեհագույն հաղթանակները,
Ես ո՞ր մի հերոսիդ վերագրեմ։
Պատմվածնքերդ այդ բազմազարդ
Ես ո՞ր պոետովդ սիրեմ։
Քո հավերժական վրեժը
Ես ու՞մ աչքերում փնտրեմ…
Մոթնե, թե՞ Նժդեհ կարդամ,
Թե՞ իմ աչքերում ման գամ…
Հայաստա՜ն…
Դու իմ հավերժական սեր։
Իմ սերը քեզ ինչպե՞ս նվիրեմ։
Ինչպե՞ս իմ հոգու կտորը
Ես քո անունով դաջեմ…
Մասիսդ ինչպե՞ս նկարեմ,
Որ նա էլ իմը լինի։
Սևանդ ես ինչպե՞ս վրձնեմ,
Որ վանքը հեռվում չկորի…
Տաթևդ ինչպե՞ս քանդակեմ,
Երբ արծվի պես թռչել չգիտեմ…
Ասա՛ ինձ ինչպե՞ս ես անեմ,
Որ հավերժ քո սրտում լինեմ։

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator betorder rokubet betpas bankobet giriş betpas aviator supertotobet betpas betpas betgaranti atlasbet kolaybet “Betgaranti” rokubet marsbahis