Անցկացվեց «21-րդ դարի լուռ համաճարակ» թվային կախվածությունների վերաբերյալ իրազեկման շաբաթ

Անցկացվեց «21-րդ դարի լուռ համաճարակ» թվային կախվածությունների վերաբերյալ իրազեկման շաբաթ

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ֆակուլտետային խորհրդի նախաձեռնությամբ մայիսի 5-8-ն իրականացվել է թվային տեխնոլոգիաներին և դրանց պատճառած հետևանքներին նվիրված իրազեկման շաբաթ՝ «21-րդ դարի լուռ համաճարակ» խորագրով։

Շաբաթը մեկնարկեց բժշկական մայր բուհում կազմակերպված տեղեկատվական անկյունով, որտեղ ուսանողները մասնակցեցին ինտերակտիվ գործնական աշխատանքների, քննարկեցին թվային միջավայրի ազդեցությունները և հնարավոր լուծումներ։

Հաջորդ օրը անցկացվեցին թեմատիկ հարցումներ, որոնց միջոցով հավաքվեցին տվյալներ երիտասարդների թվային վարքագծի մասին։

Այնուհետև իրականացվել է այց «Հերացի» ավագ դպրոց, որտեղ աշակերտները ևս իրազեկվել են, իրականացվել են տեսողության չափումներ և արդյունքների վերլուծություն։

Շաբաթը եզրափակվեց ուսանողական գիտաժողովով, որտեղ ներկայացվեցին զեկույցներ թվային տեխնոլոգիաներից և սոցհարթակներից դոֆամինային կախվածության, տեսողության վնասման, ականջակալների հետևանքով լսողության վնասների, արհեստական բանականության և թվային միջավայրի մարտահրավերների մասին, ինչպես նաև ամփոփվեցին շաբաթվա ընթացքում իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները։