Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվել էր «Արդի խնդիրները Էնդոդոնտիայում» խորագրով սեմինար, որին մասնակցում էին ուսանողներ, կլինիկական օրդինատորներ և բժիշկներ հանրապետության տարբեր մարզերից:
Սեմինարի ընթացքում հետաքրքիր հարցեր քննարկվեցին, խնդիրների մասին մանրամասն զեկույցներ ունեցան ոլորտի մասնագետները: Սեմինարին հրավիրված էր ամերիկահայ ճանաչված էնդոդոնտիստ, տարբեր միջազգային ասպարեզներոմ դասախոսող, բարերար Նշան Օդաբաշյանը, որը ներկաներին խոստացավ ավելի հաճախ լինել բժշկական համալսարանում և հանդես գալ տարբեր դասախոսություններով:
Սեմինարը նախաձեռնել էին Երևանի պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան: