Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան, Երևանի պետական բժշկական համալսարանը, Գերմանիայի ատամնային իմպլանտացիայի միջազգային ուսումնական կենտրոնը համատեղ կազմակերպել են աննախադեպ միջոցառում՝ նվիրված ատամնային իմպլանտացիային:
Ատամնային իմպլանտացիայի միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր, բժիշկ-իմպլանտոլոգ Մանֆրեդ Լանգ Նյուրենբերգը ԵՊԲՀ ստոմատոլոգիական գերազանցության կենտրոնում իրականացրեց ձեռքի հմտության դասընթաց, որի ժամանակ մասնակիցները տեղադրեցին իմպլանտներ վերին և ստորին արհեստական ծնոտների վրա, ինչպես նաև ծանոթացան կարերի տեղադրման մեթոդիկային:
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալ գերմանական ընթացակարգին, այլև խորը գիտելիքներ ձեռք բերել իմպլանտացիայի մասին:
Նշենք, որ Մանֆրեդ Լանգ Նյուրենբերգը երեկ հանդես է եկել նաև զեկուցումով, որի ժամանակ ներկայացրել է իր կատարած աշխատանքները և կիսվել հարուստ փորձով։ Իսկ վաղը՝ ապրիլի 28-ին, ԵՊԲՀ ստոմատոլոգիական գերազանցության կենտրոնում բժիշկ-իմպլանտոլոգը շարունակելու է ոլորտի մասնագետներին ձեռքի հմտության աշխատանքներին ծանոթացնել: