Բժշկական համալսարանում տեղի ունեցավ օրեր առաջ մեկնարկած ֆուտբոլային և բազկամարտի մրցաշարերի եզրափակիչ փուլը: Մրցաշարին մասնակցող տարբեր ֆակուլտետների ուսանողներն իրենց հաջողությունները նվիրեցին Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերացիականների հիշատակին:
Ֆուտբոլային 23 թիմ և բազկամարտի 90 մասնակից ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի կողմից պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով և գավաթներով:
Խրախուսելով բժշկական մայր բուհում սպորտի զարգացումը՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը նշեց, որ նման միջոցառումները շարունակական են լինելու։
«Սպորտային նման մրցաշարերն ուսանողներին թույլ են տալիս ցույց տալ իրենց հնարավորությունները` ոգևորիչ օրինակ դառնալով ընկերների համար: Այս ֆուտբոլային մրցաշարում լավագույնը ճանաչվեց Օտարերկրացիների ֆակուլտետի, ինչպես նաև Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետի թիմերը՝ գրավելով առաջին երեք հորիզոնականները: Բազկամարտի մրցաշարին ուսանողները պարգևատրվեցին ըստ քաշային կարգի»,-նշեց ամբիոնի վարիչը՝ շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը ԵՊԲՀ-ում տարբեր միջոցառումների կազմակերպմաննս աջակցելու համար: