Այսօր ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն` հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման թեմայով։
ՔՊ շտաբի պետ Սամվել Գրիգորյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները նպատակ ունեն ուսանողներին և աշխատողներին օգնել արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել։
Ըստ ուսումնավարժության սցենարի` ստացվել է հաղորդագրություն հակառակորդի օդուժի հարձակման մասին, ինչի պատճառով մասնակի վնասվել է համալսարանի լաբարատոր մասնաշենքը, կան վիրավորներ, հրդեհի փոքր օջախներ:
Առաջնորդվելով ԵՊԲՀ ՔՊ պլանով՝ տեղեկացվեց իրավիճակի մասին՝ հայտարարվելով տագնապ, տրվեցին հանձնարարականներ՝ հետախուզություն անցկացնելու և անձնակազմին տարհանելու վերաբերյալ (փլվածքների, հրդեհների օջախների, վիրավորների հայտնաբերում): Հետախուզական խմբի հրամանատար Աշոտ Հակոբյանի զեկույցից հետո կազմակերպվեց հետագա միջոցառումները. տուժածներին բուժօգնության ցուցաբերում, վթարավերականգնողական աշխատանքներ կատարում և այլն:
Ուսումնավարժության ավարտից հետո ՔՊ ծառայությունների ղեկավար կազմը և մասնակիցները ԵՊԲՀ ապաստարանում քննարկեցին կատարած աշխատանքների արդյունքները: