Բժշկական համալսարանի Կապույտ դահլիճը կրկին լի էր արտասահմանցի ապագա սրտաբաններով․ նրանց համախմբել էր «Սրտից սիրտ. սրտաբանության մարտահրավեր 2025»-ը։ Կարիերայի զարգացման կենտրոնի Սրտաբանական միության նախաձեռնությամբ անցկացված միջոցառումը ներառում էր երկու հիմնական մաս՝ վիկտորինա և արվեստի մրցույթ:
Վիկտորինայի ընթացքում յոթ թիմ մրցեց լավագույնի կոչմանն արժանանալու համար: Հաղթանակը շնորհվեց հնդիկ ուսանողների «Kardia» թիմին, որն առանձնացավ փորձով և թիմային արդյունավետ աշխատանքով:
Արվեստի մրցույթն ուներ երկու անվանակարգ՝ «Ձեռքով ստեղծված արվեստ» և «Թվային արվեստ»: Առաջին անվանակարգում հաղթող ճանաչվեց Միտունի Հիմայան, երկրորդում՝ Պատիրանան:
Միջոցառման ժյուրին բաղկացած էր բուհի դասախոսական կազմի անդամներից, որոնց գիտելիքն ու փորձառությունն է՛լ ավելի ընդգծեցին մրցույթի կարևորությունը: Հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր և գրքեր։ Բացի այդ, բոլոր մասնակիցները պարգևատրվեցին էլեկտրոնային պատվոգրերով: