ԵՊԲՀ կապույտ դալիճում դասախոսությամբ հանդես եկավ Տեխասի համալսարանի Հարավ-արևմտյան բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի պրոֆեսոր, Նեյրոռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ և Նյարդաբանության հետազոտման լաբորատորիայի տնօրեն Ջոզեֆ Մալդջյանը:
Պրոֆեսորը ներկայացրեց իր գլխավորած հետազոտական խմբի աշխատանքը, որն անդրադառնում է ամերիկյան ֆուտբոլի ազդությանը երեխաների և դեռահասների գլխուղեղի վրա:
Դասախոսությունից հետո պրոֆեսոր Մալդջյանը պատասխանեց ուսանողների հարցերին, շրջեց համալսարանում և ծանոթացավ ԵՊԲՀ կրթական ծրագրերին: