Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա ռազմական բժիշկին ուղղորդող շարժիչ ուժն ընտրած ոլորտում լավագույնը լինելու ձգտումն է

Ապագա ռազմական բժիշկին ուղղորդող շարժիչ ուժն ընտրած ոլորտում լավագույնը լինելու ձգտումն է

Ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Վարդան Հարությունյանի հետաքրքրությունը դեպի բժշկի մասնագիտությունը դեռ մանկուց սերմանել են ծնողները:

«Եղբայրս զինվորական էր: Ոգեշնչվելով եղբորիցս՝ որոշեցի համատեղել այս երկու կարևոր մասնագիտությունները և ընտրել ռազմական բժիշկի ուղին»,- նշում է ապագա ռազմական բժիշկը՝ ավելացնելով, որ մասնագիտական ճանապարհը, որում կայանում է ամբողջ բժշկական հմայքը բարդ է ու քարքարոտ, իսկ այդ ճանապարհը լուսավորելու և հարթելու մեջ մեծ դերակատարում ունի բժշկական համալսարանը։ 

Վարդան Հարությունյանը բարձր առաջադիմությամբ սովորել է Հուշակերտ գյուղի միջնակարգ դպրոցում, ապա ընդունվել է ԵՊԲՀ և նույն առաջադիմությամբ շարունակում է ուսումը ռազմաբժշկական ֆակուլտետում։ 

Ապագա ռազմական բժիշկն ունի հետաքրքրությունների լայն շրջանակ, որոնցից առանձնացնում են երկուսը՝ շախմատն ու գիտությունը: «Շախմատը ռազմավարական խաղ է՝ պահանջում է կենտրոնացում, համբերատարություն և ճիշտ թիրախներ գտնելու ունակություն: Գիտությամբ զբաղվել ցանկացող մարդուն այս հատկանիշներն անհրաժեշտ են»,-կարծում է ՌԲՖ ուսանողը: 

Նա նեղ մասնագիտության ընտրության հարցում մի քանի տարբերակ ունի։ 

«Առաջինն ակնաբուժությունն է, քանի որ կարծում եմ՝ առանց կյանքի գույները տեսնելու դժվար է լիարժեք կյանքով ապրել։ Երկրորդը ռեանիմատոլոգիան է՝ կյանքի ու մահվան սահմանին գտնվողին փրկելու կարողությունը»,-ասում է բժշկական համալսարանի ուսանողը՝ ավելացնելով, որ հնարավորության դեպքում նեղ մասնագիտացումը ձեռք կբերի արտերկրում, որից հետո կվերադառնա հայրենիք և իր ներուժը կներդնի իր որոլորտում երկիրը զրագացնելու գործին։ 

ՌԲՖ ուսանողը շեշտում է, որ իր հետագա գործունեության անբաժան մասն է լինելու դասախոսելը՝ նոր սերունդներին գիտելիքներ փոխանցելը։ 

Անդրադառնալով ռազմական բժշիկի ուղին բռնած անհատի կարևոր հատկանիշներին՝ նշում է, որ հայրենասիրություն հետ մեկտեղ պետք է ունենալ նաև մեծ մարդասիրություն։ 

«Բավական դժվար է այլ մարդու կյանքն ու առողջությունը վեր դասել սեփականից։ Իսկ իրական հայ ռազմական բժիշկը պետք է օժտված լինի այդ կարողությամբ»,-ասում է նա՝ կարևորելով արագ կողնորոշվելու ունակությունն ու հոգեբանորեն կայուն լինելը։ 

Վարդան Հարությունյանի խոսքով՝ ընտրած ոլորտում լավագույններից մեկը լինելու ձգտումն ու ցանկությունը` գիտական նորարարություններից անմասն չմնալու, այն շարժիչ ուժն է, որն ուղղորդում է իրեն: 

«Ինձ համար կատարելություն նշանակում է իմաստություն»,-ավելացնում է ապագա ռազմական բժիշկը:

 

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas