«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տարիներ առաջ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի նախաձեռնությամբ բացվել է զոհված զինվորական բժիշկների հիշատակն անմահացնող պուրակ: Ռազմաբժշկական ֆակուլտետի 1-ին կուրսի կուրսանտներն այսօր դասերից հետո դասախոսական կազմի հետ միասին այցելեցին պուրակ՝ մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ձևավորված ավանդույթի համաձայն, ամեն տարի գարնանամուտին հենց առաջին կուրսի կուրսանտներին է վստահվում պուրակում մաքրման աշխատանքներ իրականացնելու պարտականությունը:
Բարեկարգման աշխատանքներից հետո ապագա ռազմական բժիշկներին ներկայացվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ստեղծման պատմությունը:
Կուրսանտները մեծ ոգևորությամբ են կատարել իրենց առաջադրանքը` դրանով իսկ ընդգծելով իրենց կարևորությունը թե' որպես բժիշկ, թե' որպես զինվորական: