Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա ռազմական բժիշկը գիտակցում է՝ գիտելիքը կյանքեր է փրկելու

Ապագա ռազմական բժիշկը գիտակցում է՝ գիտելիքը կյանքեր է փրկելու

Ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Վահագն Պետրոսյանը ապագա մասնագիտությունն ընտրել է հաշվի առնելով ֆակուլտետի առավելությունները միևնույն ժամանակ չմոռանալով դրած խիստ պահանջները: 

«Ունեի հետաքրքրությունների մեծ շրջանակ, ինչպես նաև ընտրության մեծ հնարավորություն, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ մասնագիտությունս պետք է կապված լինի բժշկության հետ։ Երկար մտածելուց հետո ընտրեցի ռազմական բժշկի ուղին։ Ռազմական բժշկությունը թույլ է տալիս միաժամանակ համադրել մարդկանց կյանքեր փրկելն ու հայրենիքին ծառայելը։ Հեշտ չեմ կայացրել այս որոշումը, բայց վստահ կարող եմ ասել, որ չեմ փոշմանել»,-ասում է նա՝ ավելացնելով, որ դա առանց ծնողների, հարազատների, ինչպես նաև ուսուցիչների աջակցության չէր կարող լինել, որոնք մանկուց իրեն առաջնորդում և աջակցում էին ամեն հարցում։

Ներկայացնելով մինչև բժշկական համալսարան և այնտեղ անցած ճանապարհը՝ նշում է, որ սովորել է Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցում։

Սիրով  է հիշում դպրոցական տարիները։ Առարկաններից հատկապես սիրել է կենսաբանությունն ու քիմիան:

«Դեռ դպրոցական տարիներից շրջապատված եմ եղել նվիրված ու հոգատար մանկավարժներով։ Մասնագիտական կողմնորոշման հարցում  կարևոր դեր են ունեցել իմ ուսուցիչներն ու դասղեկը։ Նրանք տվել են ոչ միայն գիտելիք, այլև` պատասխանատվություն և հավատ սեփական ուժերի հանդեպ»,- ընդգծում է ապագա ռազմական բժիշկը։

6-րդ կուրսի կուրսանտ Վահագն Պետրոսյանը նույնն ասում է բուհում անցած ճանապարհի մասին։ «Մեր դասախոսներն ու սպայական կազմը՝ իրենց բարձր մարդկային և մասնագիտական արժեքներով, ինձ համար եղել են օրինակ։ Այս տարիների ընթացքում նրանցից սովորել եմ տարբեր արժեքներ, որոնք դարձել են իմ անբաժան մասը»,- կիսվում է նա։

Ապագա ռազմական բժիշկը սիրում է զբաղվել լողով, երաժշտությամբ, կարդալ գեղարվեստական գրքեր, սովորել լեզուներ, շատ է սիրում ճամփորդություններ և ժամանակ անցկացնել ընկերների հետ: Ուսման հետ մեկտեղ փորձում է չհրաժարվել նախասիրություններից, քանի որ դրանք օգնում են պահպանել ուժերն ու թարմ վերադառնալ ուսումնական առօրյային։

Բժշկականում սովորելը բարդ է և պահանջում է աշխատասիրություն, կամք և գիտակցում։ «Իմ դեպքում շարժիչ ուժը միշտ եղել է գիտակցումը, որ յուրաքանչյուր սովորած գիտելիք կարող է մի օր կյանք փրկել։ Ես ինձ միշտ հիշեցնում եմ, որ սովորում եմ ոչ միայն լավ գնահատականների, այլ նրա, որ մի օր իմ գիտելիքով կարողանամ օգուտ տալ մարդկանց։ Այն միտքը, որ այս ոլորտում սխալը կարող է անդառնալի լինել, ստիպում է լրջորեն մոտենալ յուրաքանչյուր առարկայի։ Եվ, իհարկե, ինձ մղել է սերը դեպի այս մասնագիտությունը։ Ոչինչ այդքան ուժ չի տալիս, որքան այն զգացումը, որ դու ճիշտ տեղում ես։ Այդ զգացողության շնորհիվ ուզում ես ամեն օր կատարելագործվել՝ ոչ միայն քեզ համար, այլև մյուսների»,- մանրամասնում է  կուրսանտը։

Նեղ մասնագիտության հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց դա նրա համար ոչ թե անորոշություն է, այլ հնարավորությունների մեծ դաշտ է։ «Հիմա ես դիտարկում եմ ինձ տարբեր ոլորտներում՝ փորձելով հասկանալ ոչ միայն որտեղ եմ ավելի ուժեղ, այլ՝ որտեղ կարող եմ առավել օգտակար լինել»,-ասում է նա՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր մասնագիտություն բժշկության մեջ պահանջում է պատասխանատվություն, ունի հստակ պահանջներ։ Վստահ է՝ ընտրությունը կլինի գիտակցված, և ոչ միայն աշխատանք, այլ նաև կյանքի ուղի։

Ռազմական բժիշկ դառնալու ճանապարհը պահանջում է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև ներքին պատրաստվածություն։ «Պետք է դեռ շատ աշխատեմ ինքս ինձ վրա, որպեսզի դառնամ լավ մասնագետ։ Ցանկանում եմ խորացնել իմ բժշկական և ռազմական գիտելիքը, ուսումնասիրել լեզուներ՝ մասնագիտական շփման շրջանակներն ընդլայնելու համար, հնարավորության դեպքում՝ շարունակել կրթությունս արտերկրում»,- շեշտում է նա՝ վստահություն հայտնելով, որ բարեխիղճ աշխատանքով, մշտական ինքնազարգացմամբ ու նպատակաուղղվածությամբ հնարավոր կլինի դառնալ այն մասնագետը, որն արժանի է համազգեստին ու վստահությանն՝ ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակչության կողմից։

Խոսելով բժշկի մասնագիտությունն ընտրած մարդկանց հատկանիշների մասին՝   շեշտում է, որ նախ և առաջ նրանք, պետք է ունենան բացառիկ կամքի ուժ, քանի որ այս ուղին անցնելն այդքան էլ հեշտ չէ և պահանջում է բարձր կամային հատկանիշներ, հետևողականություն ու մեծ նվիրում։ Պետք է գիտակցել մասնագիտության լրջությունը, հասկանալ, որ շատ դեպքերում անհրաժեշտություն է լինելու զոհաբերել ինչ-որ բան պարտքը կատարելու համար, չէ որ բժիշկը իր ուսերին կրում է ամենաբարձր պատասխանատվությունը՝  մարդու կյանքի ու առողջության համար.

«Ռազմական բժիշկն առաջին հերթին պետք է լինի կայացած անհատ՝ հաստատուն արժեքային համակարգով, պետք է արագ կողմնորոշվի փոփոխվող պայմաններում, ունենա հոգեբանական կայունություն, լինի կարեկցող, հումանիստ, բայց միևնույն ժամանակ մնա սառնասիրտ և կայացնի կշռադատված որոշումներ՝ անգամ ճնշման տակ։ Տարբեր հատկանիշներն ընդհանրացվում են մեկ նպատակով՝ ծառայել մարդուն և հայրենիքին»:

Նրա կարծիքով՝ անշուշտ, առողջապահության համակարգում խնդիրները բազմազան են, և դրանց ամբողջական ու միաժամանակյա լուծումը հեշտ գործ չէ։

«Կարևոր է ապահովել հավասար բժշկական հասանելիություն թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Եթե ունենանք լավ կադրեր և համապաասխան տեխնիկա տեղում, ապա կունենանք համապատասխան վստահություն, դիմելիություն և շատ խնդիրներ հնարավոր կլինի լուծել հենց սկզբնական փուլում՝ չկորցնելով թանկագին ժամանակն ու խուսափելով բարդություններից»,- ասում է ուսանողը։

Առնչվելով տարբեր հիվանդությունների հետ՝ հասկացել է, որ շատ խնդիրներ կարելի է լուծել օգտվելով ամենապարզ միջոցներից՝ կանխարգելումից, վաղ հայտնաբերումից և լուսավորչական աշխատանքներից։ Բայց միայն համակարգի բարելավումը բավարար չէ։ Կցանկանար, որ փոխվի ազգային մտածելակերպի այն մասը, որը դրդում է մարդկանց դիմել բժշկի միայն այն ժամանակ, երբ հասարակ խնդիրը վեր է ածվում լուրջ ախտաբանության։

«Ապահովելով բժշկական բարձր որակ, հասանելիություն ինչպես նաև մարդկանց գիտակցված մոտեցումն իրենց առողջությանը, կունենանք ավելի առողջ հասարակություն ու ավելի թեթևացած, արդյունավետ աշխատող առողջապահական համակարգ»,- եզրափակում է նա։

yemek tarifleri betgaranti hititbet betpark betorder betgaranti betpark casinolevant portobet “Madridbet” ngsbahis giriş betpas