Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա ստոմատոլոգն ընտրել է մարդկանց և երկրին ծառայելու ուղին

Ապագա ստոմատոլոգն ընտրել է մարդկանց և երկրին ծառայելու ուղին

Բոլոր ֆակուլտետում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հպարտության առիթ են տալիս, քանի որ նրանցից յուրաքանչյուրը բժշկագիտության ապագան է:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սեդա Աբրահամյանի կարծիքով՝ բժիշկը պետք է լինի առաջադեմ ոչ միայն նեղ մասնագիտական ոլորտում, այլև լինի բազմակողմանի զարգացած, առաջին հերթին իր, իսկ հետո բուժառուներին վստահություն ներշնչելու համար։

Բժիշկների ընտանիքում ծնված ապագա ստոմատոլոգը մասնագիտության ընտրության հարցում այլ տարբերակներ չի դիտարկել:

«Ոգեշնչվել եմ այդ մարդասիրական և ազնիվ աշխատանքից։ Վստահորեն կարող եմ պնդել,որ ամեն օր հարստանում եմ նորանոր գիտելիքներով և ձեռք բերում մասնագիտական հմտություններ։ Բժշկական համալսարանում ոչ մի ուսումնական օր ապարդյուն չի անցնում»,-նշում է հերացիականը։

Ապագա ստոմատոլոգի խոսքով՝ նպատակի ճանապարհին դժվարություններ չեն կարող լինել, եթե բավականաչափ համառ ես և նպատակասլաց:

Խոսելով դասախոս-ուսանող փոխհարաբերությունների մասին, Սեդա Աբրահամյանը նշում է՝ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, որը թույլ է տալիս ուսանողին անկաշկանդ դրսևորել իրեն։

«Եթե չընտրեի բժշկի ուղին, կրկին կցանկանայի առաջնորդվել մարդկանց և երկրին ծառայելու ուղղությամբ. կընտրեի քաղաքագիտությունը»,-իր խոսքն ամփոփում է ուսումնառության մեջ հաջողություններ ունեցող ուսանողը: