Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին հունիսի 8-ին կդասախոսի Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ):
«Նորարարությունն առողջապահության ոլորտում» խորագրով բաց դասախոսությունը կկայանա ԵՊԲՀ Կարմիր դահլիճում, ժամը 10:30-ին: Միջոցոռմանը մասնակցելու համար պետք է գրանցվել այս հղմամբ. https://darzi.eventbrite.com:
Կից ներկայացնում ենք ամիսներ առաջ ԵՊԲՀ լրատվական ծառայության կողմից նախաձեռնած հարցազրույցը Արա Դարզիի հետ: