«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

 «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը»  թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն: Դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որը նախատեսված է առողջապահության կազմակերպիչների, բժշկական հաստատությունների ադմինիստրացիայի, ավագ և միջին բուժաշխատողների, ինչպես նաև առողջապահության բնագավառում աշխատող իրավաբանների համար, որոնք նպատակ ունեն մասնագիտական գիտելիք ստանալ առողջապահության ոլորտի ՀՀ օրենսդրության վերաբերյալ, ձեռք բերել գործնական  հմտություններ իրավական ակտերով նախատեսված կարգավորումները ներդնելու և կիրարկելու, բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում ծագող վեճերը կանխարգելելու և կառավարելու ոլորտում:

«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը»  հավաստագրային դասընթացը տրամադրում է.

  • Առողջապահական իրավունքի, առողջապահության ոլորտում գործող օրենսդրության գիտելիք և հմտություններ․
  • Բուժհաստատությունների գործունեության ընթացքում առաջացող իրավական և գործնական խնդիրների կանխարգելման և կառավարման վերաբերյալ գիտելիք և հմտություններ․
  • Առողջապահության ոլորտում մարդու (պացիենտի) և բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների, առողջապահության ոլորտում սահմանված պատասխանատվության վերաբերյալ գիտելիք, ինչպես նաև գործնական խնդիրներ լուծելու ունակություններ․
  • Գիտելիք և հմտություն կառավարման և մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորելու պատշաաճ իրավական վարքագիծ և խուսափելու կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվությունից առողջաապահության ոլորտում։ 

Ծրագրի բովանդակությունը

  • ՀՀ առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության համակարգը, հիմնական իրավական ակտերը և իրավակարգավորումները.
  • Բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման օրենսդրական հիմունքները․
  • Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների (բժշկական հաստատությունների) բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները.
  • Մասնագիտական էթիկայի կանոնների իրավակարգավորումը և պրակտիկան.
  • Պացիենտի իրավունքները և պարտականությունները.
  • Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների պատասխանատվությունը շրջանակը.
  • Անձնական տվյալների պաշտպանությունը և բժշկական գաղտնիքը
  • Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների պատասխանատվությունը:

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 22 կրեդիտ (14 տեսական և 8 գործնական):

Մանրամասներ

  • Տևողություն`2025թ. ապրիլի 25-ից (4 շաբաթ)
  • Դասերի օրերը`ուրբաթ և շաբաթ՝ 16:00-19:00
  • Մասնակիցների քանակը`մինչև 25
  • Դասավանդման լեզուն`հայերեն
  • Վայրը`Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան 
  • Արժեքը՝ 50.000 ՀՀ դրամ  (ԵՊԲՀ աշխատակիցների և օրդինատորների համար՝ 30.000 ՀՀ դրամ)

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
  • Առողջապահության ոլորտում աշխատող իրավաբաններ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ 

  • Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  • Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
  • Աշխատանքի վայրից տեղեկանք (ԵՊԲՀ աշխատակիցների համար):

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 03.04.2025 –25.04.2025

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: