«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու  բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու  բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն: 

Դասընթացն ինտենսիվ ծրագիր է, նախատեսված բուժաշխատողների,  բժշկական հաստատությունների ղեկավար անձնակազմի, իրավական և ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցների ավագ և միջին բուժաշխատողների համար, որոնք նպատակ ունեն մասնագիտական գիտելիքներ ստանալ առողջապահության ոլորտի ՀՀ օրենսդրության, ոլորտի հիմնական միջազգային պայմանագրերի իրավակարգավորումների վերաբերյալ, ձեռք բերել գործնական հմտություններ իրավական ակտերով նախատեսված կարգավորումները ներդնելու և կիրարկելու, բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում ծագող վեճերը կանխարգելելու և կառավարելու բնագավառում:

Դասընթացի ընթացքում մասնակիցների հետ կքննարկվեն բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման օրենսդրական հիմունքները, բուժաշխատողների և պացիենտների իրավունքներն ու պարտականությունները, բուժաշխատողների պատասխանատվությունը շրջանակը, մասնագիտական էթիկայի կանոնների իրավակարգավորումը, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման իրավակարգավորումները, արտակարգ դրության և կարանտինի պայմաններում պատշաճ իրավական վարքագիծը և այլ հարցեր:

Ունկնդիրները հնարավորություն կունենան քննարկել բժշկական ծառայությունների մատուցման ընթացքում ծագած իրական վիճահարույց դեպքեր, մասնակցել վեճերի կարգավորման ուղիների մշակման գործընթացին։

Դասախոսական կազմը  ձևավորված է իրավունքի բնագավառում և հատկապես առողջապահական իրավունքի ոլորտում մասնագիտական փորձ և բարձր որակավորում ունեցող դասախոսներից: 

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և 24 ՇՄԶ կրեդիտ: 

Դասընթացը (4 շաբաթ) կանցկացվի Երևանի պետական բժշկական համալսարանում` ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 15:00-19:00-ը: Մասնակիցների քանակը` մինչև 25-ն է, դասավանդման լեզուն՝ հայերեն: 

Դասընթացի արժեքը 90.000 դրամ է: Բժշկական համալսարանի աշխատակիցների համար նախատեսված է 30 տոկոս զեղչ:

Դիմումները կարող եք ներկայացնել փետրվարի 21-ից մինչև մարտի 25-ը:

Դասընթացը կմեկնարկի 2022թ-ի մարտի 25-ից:

Անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

  • Դիպլոմ (բնօրինակ և պատճենը)
  • Անձնագիր (բնօրինակ և պատճենը)
  • Տեղեկանք աշխատանքի վայրից (եթե աշխատում եք)

 Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կամ զանգահարել 010 301 000 (ներքին համար` 308) և  091 83 72 12 հեռախոսահամարներով: