Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արցախի շուրջ 150 մանկավարժ մասնակցել է ԵՊԲՀ-ի առաջին բուժօգնության ծրագրին

Արցախի շուրջ 150 մանկավարժ մասնակցել է ԵՊԲՀ-ի առաջին բուժօգնության ծրագրին

Բժշկական համալսարանի նախաձեռնությամբ իրականացված ծրագրի շրջանակում Արցախի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների շուրջ 150 մանկավարժ անցավ առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ: Ապագա բժիշկները 2 օր շարունակ` հունիսի 29-ից 30-ը, սովորեցրել են օձի, կարիճի խայթոցների և այրվածքների ժամանակ յուրաքանչյուրի համար կենսական նշանակություն ունեցող հմտություններ:

Առաջին բուժօգնության ծրագրի մասնակիցները ծանոթացել են անհրաժեշտ միջոցառումներին՝ տուժածի կյանքը փրկելու և հնարավոր բարդությունները կանխելու նպատակով: Արցախում մեկնարկած ԵՊԲՀ-ի ծրագրի հիմքում կարևոր գաղափար է՝ առաջին բուժօգնության հմտություններ ուսուցանել յուրաքանչյուրին, հատկապես՝ ուսուցիչները, դաստիարակներին, այդ թվում՝ աշակերտներին: Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի տիրապետի՝ ինչպես կարելի է վարվել այս կամ այն իրավիճակում՝ չվնասելով սխալ միջամտություններով, քանի որ առաջին բուժօգնությունը կարող է ճակատագրական լինել տուժածի համար:

Արցախում առաջին բուժօգնության դասընթացին մասնակիցների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը գնահատվել է գերազանց, քանի որ մասնակիցների թիվը է եղել սահմանվածից ավելին: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ԵՊԲՀ-ն նախատեսվում է շարունակել ծրագիրը Արցախում՝ ընդգրկելով ավելի շատ մասնակիցների: Արցախից մեկնարկած ծրագիրն անց է կացվել Արցախի Հանրապետության Առողջապահության, Կրթության և Գիտության նախարարների հովանու ներքո։

ԵՊԲՀ-ի նախաձեռնած ծրագիրը շարունակական կլինի և կիրականացվի հանրապետության այլ դպրոցների և նախադպրոցական հաստատությունների մանկավարժների համար։ Երիտասարդ բժիշկների և ԵՊԲՀ ուսանողների խումբը Արցախում ծրագիրն իրականացրել է պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի գլխավորությամբ: