«Կերոն» զարգացման հիմնադրամի գործընկերների հետ աշխատանքային հանդիպում ունեցանք:
Նոր գրադարանի ստեղծման համար ներհամալսարանական հանձնախմի անդամները` ի դեմս Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանի, բուհի այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների քննարկել են առաջիկա անելիքները:
Մասնավորապես նոր գրադարանի շինարարության մեկնարկին ընդառաջ նախատեսվում է մեծ միջոցառում` ապագա բժիշկների լայն ներգրավմամբ:
Նախատեսվող միջոցառումը նպատակ ունի ուսանողությանը ներկայացնել ու իրազեկել գրադարանային այս խոշոր նախաձեռնության ընթացքի ու ակնկալվող արդյունքների մասին` նրանց դարձնելով այս պրոցեսների անմիջական մասնակիցը:
Քննարկմանը նախորդեց շրջայցը համալսարանական բաց և փակ տարածքներում` նպատակ ունենալով հաշվի առնել ուսանողների, հյուրերի համար նախատեսվող միջոցառման յուրաքանչյուր դետալ:
Հիշեցնենք, որ «Կերոն» հիմնադրամը Defesche van den Putte (DVDP) ընկերությունը ներկայացնող նիդերլանդցի գլխավոր ճարտարապետների և գործընկեր կազմակերպությունների հետ հանձն է առել ԵՊԲՀ նոր գրադարանի կառուցմանը, որի մասին պարբերաբար տեղեկացնում ենք հանրությանը: