Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ավարտվեց «Նեյրոգիտության շաբաթ 2025»-ը՝ նեյրոգիտական մտածողության մշակութային հարթակը

Ավարտվեց «Նեյրոգիտության շաբաթ 2025»-ը՝ նեյրոգիտական մտածողության մշակութային հարթակը

Երևանի պետական բժշկական համալսարանում մայիսի 18-ին անցկացվեց «Նեյրոգիտության շաբաթ 2025» միջոցառման երրորդ օրը։ Այս օրը կենտրոնացած էր մարդու ուղեղի և նյարդահոգեբանական գործընթացների առավել նուրբ և զգայուն կողմերի վրա՝ սկսած մանկական նյարդահոգեբանական զարգացումից մինչև հուզական կարգավորում, թվային միջավայրում վարքի փոփոխություններ, սթրեսի ազդեցություն և կոգնիտիվ վերափոխումներ։

Երրորդ օրը գիտաժողովին մասնակցում էին առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Չինաստանից և այլ երկրներից։ Նրանք միավորվեցին՝ քննարկելու ուղեղի մասին գիտության ապագայի մարտահրավերներն ու հնարավորությունները։

Հնչեցին զեկույցներ տարիքային նեյրոհոգեբանության, վարքագծային նեյրոգիտության, ինչպես նաև կոգնիտիվ զարգացման և նոր տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ։

Մայիսի 19-ին գիտաժողովը շարունակվեց Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, որտեղ քննարկվեցին տարբեր թեմաներ՝ զեբրաձկան նեյրովարքաբանական մոդելների վրա մինոցիկլինի ուսումնասիրությունից մինչև կարիճի տոքսիններով TRPA1 անցուղիների նեյրոմոդուլյացիան: Օրը շարունակվեց պաստառային զեկույցներով:

Այս հագեցած օրով ավարտվեց «Նեյրոգիտության շաբաթ 2025»-ը, որը դարձավ ոչ միայն գիտական հարթակ, այլև նեյրոգիտական մտածողության մշակութային հարթակ՝ գիտության, արվեստի և մարդկային փորձառության միաձուլմամբ։