Այս օրը ևս մեկ գեղեցիկ առիթ է` արժևորելու կանանց բացառիկ դերը հասարակության, ընտանիքի և ամբողջ մարդկության կյանքում

Այս օրը ևս մեկ գեղեցիկ առիթ է` արժևորելու կանանց բացառիկ դերը հասարակության, ընտանիքի և ամբողջ մարդկության կյանքում

Սիրելի կանայք և աղջիկներ,

Այս օրը ևս մեկ գեղեցիկ առիթ է արժևորելու ձեր բացառիկ դերը հասարակության, ընտանիքի և ամբողջ մարդկության կյանքում. առանձին գնահատանք է արժանի ձեր հոգատարությունն ու անսահման նվիրումը։

Դուք եք այն ուժը, որը կարողանում է միավորել, ոգեշնչել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։

Ձեր իմաստությունն ու զգալու նուրբ կարողությունը հաճախ դառնում են այն հիմքը, որի վրա կառուցվում է առողջ ու կայուն հասարակությունը։ Խորին հարգանքով գլուխ ենք խոնարհում այն մայրերի առաջ, ովքեր հայրենիքի համար տվել են ամենաթանկը՝ իրենց որդիներին։

Գարնանային այս լուսավոր օրը ի սրտե շնորհավորում եմ նաև բոլոր կին բժիշկներին, ովքեր ընտրել են մարդկային կյանքի պահպանման, փրկության պատասխանատու և մարդասիրական ճանապարհը և այսօր էլ իրենց մասնագիտական պարտքն են կատարում բուժհաստատություններում։

Ձեր աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ, այլ բարձր առաքելություն՝ մարդկանց առողջությունը պահպանելու, հույս ու վստահություն պարգևելու։

Հաճախ ձեր հոգատար խոսքն ու աջակցությունը նույնքան բուժիչ են, որքան բժշկական միջամտությունը։

Թող ձեր գիտելիքը, սրտացավությունն ու նվիրումը միշտ ծառայեն մարդկանց առողջության պահպանմանը, իսկ ձեր առաքելությունը ուղեկցվի հաջողություններով, ուժով և մարդկանց անկեղծ երախտագիտությամբ։

Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով, իսկ գարունը բերի նոր հույս, ջերմություն ու երջանկություն։ 

ԵՊԲՀ ռեկտոր
Արմեն Մուրադյան