«Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» թեմայով դասընթաց:

«Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» թեմայով դասընթաց:

Ապրիլի 6-9-ը ժամը 13:00-16:30 ԵՊԲՀ-ում` Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում կանցկացվի «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» թեմայով դասընթաց:

Թիրախային լսարան` ավագ և միջին բուժաշխատողներ:

Մասնակիցներին կտրվի ՇՄԶ 7 տեսական և 6 գործնական կրեդիտ (13 ՇՄԶ կրեդիտ):

Գրանցվել նախօրոք` հետևյալ հղմամբ։

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎՃԱՐՈՎԻ Է

Ավագ և միջին բուժանձնակազմի համար 15.000 ՀՀ դրամ, ԵՊԲՀ աշխատակիցների համար` 10.000 ՀՀ դրամ:

Վճարումները և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը (անձնագրի և դիպլոմի պատճեններ ավագ բուժանձնակազմի համար` ինտերնատուրայի կամ օրդենատուրայի) իրականացվելու է նախապես մինչև ապրիլի 3-ը ներառյալ:

Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջին:

Սկիզբ
06/04/2026 13:00
Ավարտ
09/04/2026 16:30
Վայր
Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճ

Կապ