Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բանավիճում են ուսանողները. Օտար լեզուների ամբիոնում ակումբ է բացվել

Բանավիճում են ուսանողները. Օտար լեզուների ամբիոնում ակումբ է բացվել

ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոնում կայացավ «Բանավեճեր» ակումբի բացումը, որտեղ բանավեճերն անցկացվելու են ռուսաց լեզվով։

Առաջին հանդիպում-բանավեճը նվիրված էր «Ֆեմինիզմ» թեմային։ Մասնակցում էր ապագա բժիշկների 2 թիմ՝ կազմված ինչպես բակալավրիատի, այնպես էլ ԵՊԲՀ քոլեջի ուսանողներից։

Միջոցառման կազմակերպիչ, Օտար լեզուների ամբիոնի դոցենտ Սվետլանա Նալբանդյանի խոսքով՝ ակումբի անդրանիկ նիստի կազմակերպման ուղղությամբ  ծավալուն աշխատանք է տարվել։

Ֆեմինիզմի օգտին հանդես եկող թիմի անդամները վկայակոչեցին մի քանի հիմնական փաստարկ․

  • կնոջ նկատմամբ հաճախակի կիրառվող ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական բռնությունը,
  • կնոջ վրա դրված պարտականությունները թե՛ աշխատավայրում, թե՛ տանը,
  • առանց կնոջ ցանկությունը հարցնելու նրան ամուսնացնելու արատավոր ավանդույթները,
  • սեռական շահագործումը։

Ֆեմինիզմի դեմ ներկայացող թիմն անդրադարձավ արմատական ֆեմինիզմի վտանգներին՝ շեշտելով, որ այն առաջացնում է լուրջ խնդիրներ և երբեմն հրահրում գենդերային պատերազմ։  Թիմի անդամների կարծիքով՝ ֆեմինիզմն այսօր դարձել է նաև սեփական վարկանիշը բարձրացնելու գործիք։ 

Ապագա բժիշկները բավականին թեժ բանավեճ ունեցան՝ սուր հարցեր ուղղելով միմյանց։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Սվետլանա Նալբանդյանը նշեց․ «Այս անգամ հաղթեց ընկերությունը, քանի որ սա մեր առաջին փորձն էր։ Բացի դրանից, և՛ փաստարկները, և՛ հակափաստարկներրը թիմերի կողմից հրաշալի էին ընտրված»։