«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքներին նվիրված համաժողովում բարեվարքության կանոնակարգման ոլորտում այսօր ներկայացվեց նաև ԵՊԲՀ-ի կողմից իրականացված աշխատանքը:
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ այս ծրագրի նպատական է բարձրագույն կրության հաստատություններում ամրապնդել բարեվարքությունը և պայքարել կոռուպցիայի դեմ՝ Հայաստանի կառավարության 2015-2018թթ. հակակոռուպցիան գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանն աջակցելու միջոցով:
Եվրոպայի խորհրդի փորձագետներ Արևիկ Անափիոսյանը և Նարինե Ալեքսանյանը ներկայացրին ծրագրի արդյունքները: Մասնավորապես՝ անդրադարձան բուհերի էթիկայի կանոնագրքերի մշակմանը, առնչվող իրավական հարցերին, ինչպես նաև 5 փորձարարական բուհում ծրագրի իրականացման արդյունքում հանդիպած հաջողություններին և խոչընդոտներին:
Փորձագետների գնահատմամբ՝ բուհերի կողմից իրականացված աշխատանքը մեծածավալ է և արդյունավետ: Փորձարարական բուհերից համաժողովի մասնակիցներին ներկայացվեց ԵՊԲՀ-ի օրինակը:
ԵՊԲՀ-ի ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը համառոտ ներկայացրեց բարեվարքության կանոնակարգման ոլորտում կատարված աշխատանքների ընթացքը, ծագած առանձին խնդիրները, ինչպես նաև կանոնակարգման շրջանակում բժշկական համալսարանի կողմից ընդունված փաստաթղթերի և դրանց՝ բուհական հանրույթին իրազեկելու գործիքները:
Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար Արամ Հայրապետյանը ներկայացրեց ԵՊԲՀ-ի փորձը կառավարման թափանցիկության և հաշվետվողականության առցանց պորտալի փորձարկման ընթացքում: