Շարունակելով ավանդույթները՝ բժշկական համալսարանի անմիջական հրավերով 6-րդ նոբելյան մրցանակակիրը կժամանի Հայաստան: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակներում Link between Nutritional infections and common human cancer զեկույցով հանդես կգա 2008թ. Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ զուր Հաուզենը:
Պրոֆեսորը ստացել է Նոբելյան մրցանակ արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման համար։ Գերմանացի գիտնականը, դեմ գնալով տարածված կարծիքին, առաջարկեց հիպոթեզ, ըստ որի օնկոգեն պապիլոմավիրուսը կարող է առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ, որը կանանց շրջանում տարածվածությամբ զբաղեցնում
է երկրորդ տեղը։
Մայիսի 23-ին, ժամը 10։00-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում դուք ևս կարող եք մասնակից դառնալ եզակի դասախոսությանը՝ գրանցվելով հետևյալ հղմամբ։
https://docs.google.com/…/1FAIpQLSem0qeYo2s5irqdO…/viewform…
Սիրով սպասում ենք բոլորիդ: