Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բնակչության ծերացումը՝ մեր օրերի գլոբալ հիմնական միտումներից

Բնակչության ծերացումը՝ մեր օրերի գլոբալ հիմնական միտումներից

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Այն ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված` խնամքով և հոգատարությամբ։

Բնակչության ծերացումը մեր օրերի գլոբալ հիմնական միտումներից է, որը փոխում է հասարակություններն ամբողջ աշխարհում: Կյանքի տևողությունը ներկայումս աշխարհի երկրների կեսում գերազանցում է 75 տարին, ինչը 25 տարով ավելի է, քան 1950 թվականի կյանքի տևողության ցուցանիշը: Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում տարեցների թիվը կգերազանցի երիտասարդներին, ընդ որում, այդ աճը տեղի կունենա ամենաարագ տեմպերով զարգացող երկրներում: Ժողովրդագրական այս փոփոխությունը զգալիորեն փոխել է տարեցների խնամքի համակարգը՝ ընդգրկելով ինչպես վճարովի, այնպես էլ անվճար աջակցության կարիքների լայն շրջանակ՝ պաշտոնական և ոչ ֆորմալ պայմաններում: Բնակչության ծերացման հետ մեկտեղ զգալիորեն աճում է առողջապահական, խնամքի և սոցիալական աջակցության համապարփակ ծառայությունների պահանջարկը, հատկապես տարեցների համար, ովքեր ունեն տարիքին յուրահատուկ հիվանդություններ, ինչպես օրինակ դեմենցիան: Ի գիտություն այս մարտահրավերների և հնարավորությունների՝ ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող տարեցների միջազգային օրվա 34-րդ տոնակատարությունը նվիրված է «Արժանապատիվ ծերություն. ամբողջ աշխարհում տարեցների խնամքի և աջակցության համակարգերի ամրապնդման կարևորությունը» թեմային:

Տարեցների թիվը (սահմանվում է որպես 65 տարեկան և ավելի բարձր տարիքի) եռապատկվել է՝ 1980 թվականի շուրջ 260 միլիոնից` հասնելով 761 միլիոնի` 2021 թվականին: 2021-ից մինչև 2050 թվականը, կանխատեսվում է, որ տարեց բնակչության համաշխարհային մասնաբաժինը կաճի այժմյան 10%-ից էլ պակաս ցուցանիշից մինչև շուրջ 17%:  Ավելի մեծ տարիքի մարդկանց թվի արագ աճը ընդգծում է կյանքի ողջ ընթացքում առողջության խթանման, հիվանդությունների կանխարգելման և բուժման կարևորությունը:

Ըստ մասնագետների հետազոտությունների` այժմ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան ունեն ամենամեծ թվով տարեց հասարակությունները: Մինչև 2050 թվականը Եվրոպայի տարեց բնակչությունը կկազմի Եվրոպայի բնակչության 27%-ը:

Այդ թիվը 2 անգամ կգերազանցի 5 տարեկանից փոքր երեխաների թվին և գրեթե համարժեք` մինչև 12 տարեկան երեխաների թվին: Կյանքի տևողության առումով կանանց առավելությունների պատճառով ավելի մեծ տարիքի կանայք գերազանցում են տղամարդկանց գրեթե բոլոր երկրների բնակչության շրջանում, և ապագայում սպասվում է կանանց գերակշռություն:

Բնակչության ծերացող հասարակություններում հրամայական է դառնում հարմարվել տարեց անհատների աճող թվին, ովքեր օժտված են ֆունկցիոնալ կարողությունների բազմազան շրջանակով: Հիմնական գործառույթներ կատարելու և առօրյա գործունեությանը մասնակցելու կարողության վրա ազդում է ոչ միայն անհատի բնածին կարողությունը, այլև սոցիալական և ֆիզիկական միջավայրը, որտեղ նրանք ապրում են: Աջակցող միջավայրերը առանցքային դեր են խաղում՝ օգնելով տարեց անհատներին պահպանել իրենց գործունեության մակարդակը և անկախությունը տարիքի ընթացքում:

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting grandpashabet betgaranti bettilt telebet casinolevant bettilt telebet betpark betmarino giriş betpark betgaranti madridbet betmarino betpark betmarino bettilt madridbet betpark betpark casinolevant betmarino betmarino imajbet betpark