Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բուժհաստատությունների կառավարում» վերապատրաստման դասընթացի մասնակիցները ստացան ավարտական վկայականներ

ԵՊԲՀ տարբեր ստորաբաժանումներ ներկայացնող 15 աշխատակից, այդ թվում 3 համալսարանական բժշկական կենտրոնի ղեկավար մասնակցեց «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին:

Ութշաբաթյա տևողությամբ դասընթացն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային կազմակերպության հետ:

Վերապատրաստման կուրսին դասավանդելու նպատակով արտասահմանյան բուհերից հրավիրվել են նշանակալի փորձ ունեցող մասնագետներ:

Նախաձեռնության կազմակերպիչները վստահ են, որ ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին առավել ճիշտ կազմակերպել ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

 Մասնակիցները ևս փաստեցին, որ դասընթացի շնորհիվ ստացած գիտելիքները կկարողանան կիրառել ի նպաստ բուհի զարգացման: Նշենք, որ ծրագիրը շարունակական է լինելու: Առաջիկայում կհայտարարվի երկրորդ փուլի ընդունելություն, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: