Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բուժքույրի մասնագիտությունն ու դրա շարունակական կատարելագործումը բժշկական բուհի ուշադրության կենտրոնում է

Բուժքույրի մասնագիտությունն ու դրա շարունակական կատարելագործումը բժշկական բուհի ուշադրության կենտրոնում է

Քույրական գործի մասնագետների անգնահատելի աշխատանքը կարևորելով` Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ շնորհավորում ենք առողջապահական համակարգում անփոխարինելի տեղ զբաղեցնող մեր գործընկերներին:

Նրանց նվիրումով, հոգատարությամբ ու պատասխանատվությամբ լի աշխատանքն արժանի է բարձր գնահատանքի. ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապաքինվում են, բժշկական օգնություն և սպասարկում են ստանում տասնյակ պացիենտներ։

Բուժքույրի մասնագիտությունն ու դրա շարունակական կատարելագործումը բժշկական բուհի ուշադրության կենտրոնում է:

Վերջին շրջանում անցկացվող հավաստագրված կոնֆերանսների ընթացքում առանձին զեկույցներով հատուկ ուշադրություն է հատկացվում այս զարգացող մասնագիտությանը:

Քննարկվում և ներկայացվում է տարբեր երկրների փորձը, փոխանակման, կրթական ծրագրերի հնարավորությունը, համագործակցության հեռանկարները:

Սիրելի բուժքույրեր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:

Թող ձեր աշխատանքը միշտ արժևորվի, լինի գնահատված: Ձեր գործի մշտական ուղեկիցը թող լինեն առողջությունը, ուժն ու երջանկությունը:

Դուք ոչ միայն բուժում եք վերքերը, այլև ջերմությամբ և բարությամբ՝ ամոքում մարդկային հոգիները։ Համալսարանական հարկի ներքո դուք նաև կրթում եք ու օրինակ ծառայում ապագա մասնագտեների համար:

Շնորհակալություն ամեն օր մեր կողքին լինելու համար:

 

Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր