«Մեր օրերի Կարաբալան» ծաղիկներ նվիրեց համալսարանականներին

«Մեր օրերի Կարաբալան»  ծաղիկներ նվիրեց  համալսարանականներին

Բժշկական համալսարանում օրը տոնական էր։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ «մեր օրերի Կարաբալան», շրջելով բժշկական մայր բուհի բակում, ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ծաղիկներ նվիրեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, աշխատակիցներին և ուսանողուհիներին:

Գեղեցիկ նախաձեռնությունը հաճելի անակնկալ էր բոլորի համար:

Նման միջոցառումները շարունակական են բժշկական մայր բուհում, ինչի շնորհիվ ևս մեկ անգամ ընդգծվում է կանանց և աղջիկների կարևոր դերը: