Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական համալսարանը միացել է ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման քարոզարշավին

Բժշկական համալսարանը միացել է ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման քարոզարշավին

Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ինքնաթեստավորման քարոզարշավ անցկացվեց ԵՊԲՀ-ում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի տեխնիկական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի ավելի քան 30 000 երիտասարդ կրթվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կարևորում ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ հետազոտությունը, տեղեկանում ինքնաթեստավորման հնարավորության մասին: Այսօր ԵՊԲՀ-ում անցկացված ինքնաթեստավորման քարոզարշավին մասնակցեց 124 մարդ:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ կարգավիճակի վաղ իմացությունը կարևոր է, քանի որ ՄԻԱՎ վարակի բուժումն այսօր հասանելի է և այն ժամանակին սկսելու դեպքում հնարավոր է երկար տարիներ ապրել առողջ, լիարժեք կյանքով, ունենալ ՄԻԱՎ-ից զերծ երեխաներ, հնարավորություն է տալիս ձեռնարկելու քայլեր վարակը ուրիշներին չփոխանցելու համար: Գաղտնիք չէ, որ վարակակիրների 40 տոկոսը չգիտի իր կարգավիճակի մասին և բուժում չի ստանում: ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովմանն ուղղված այս նախաձեռնությունը կնպաստի, որ մեր երկրում ավելի շատ մարդիկ իմանան իրենց կարգավիճակի մասին:

ՄԻԱՎ ինքնաթեստավորումը մի գործընթաց է, որի ժամանակ անձը հավաքում է իր սեփական նմուշը (թուքը կամ արյուն) և այնուհետև իրականացնում է ՄԻԱՎ թեստավորում և մեկնաբանում է արդյունքը, հաճախ գաղտնի պայմաններում, միայնակ, կամ այն անձի հետ, ում վստահում է (Աղբյուրը` ԱՀԿ 2015) :

Ինքնաթեստավորումը հնարավորություն է տալիս արագ տեմպերով հայտնաբերել բնակչության շրջանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ Նշենք, որ ինքնաթեստավորման դրական արդյունքի դեպքում ախտորոշումը հաստատվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։

Նշենք, որ բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման իրականացման խոչընդոտներից հաճախ նշվում է գաղտնիության չպահպանման հնարավորությունը, հատկապես գյուղական վայրերում, որտեղ բուժաշխատողները ճանաչում են սպասարկվող բնակչությանը: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման արագ թեստերը (այդ թվում նաև ինքնաթեստավորման համար նախատեսվածները) հանդիսանում են ՄԻԱՎ-ի ախտորոշման հասանելի և բավական ճշգրիտ, ինչպես նաև գաղտնիությունն ապահովող միջոցներ:

yemek tarifleri perabet madridbet bettilt madridbet madridbet bettilt madridbet xbahis supertotobet trwin supertotobet hititbet kolaybet vbet betpuan portobet grandbetting bahisfair perabet portobet betpark betgaranti kolaybet redwin betparibu kolaybet grandbetting betcio pusulabet giriş perabet giriş supertotobet giriş betgaranti supertotobet betsat giriş betsat supertotobet supertotobet betzula alevcasino