Բժշկական կրթություն ստանալու նպատակով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այս տարի դիմել է 1187 երիտասարդ։
Ընդունող հանձնաժողովի քարտուղար Կոնստանդին Մանուկյանի փոխանցմամբ՝ 749 դիմորդ ընտրել է Ընդհանուր բժշկության, 330-ը՝ Ստոմատոլոգիական, 74-ը՝ Դեղագիտական, իսկ 34-ը՝ Ռազմաբժշկական ֆակուլտետը։
Քննական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն հուլիսի 18-ին։
Նշենք, որ դիմորդների թիվը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի. 2024-ին ԵՊԲՀ ընդունելության հայտ էր ներկայացրել 1105 դիմորդ։