Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում» գիրքն արդեն հասանելի է

«Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում» գիրքն արդեն հասանելի է

Շվեյցարիայում լույս է տեսել «Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում» (“Digitalization of Medicine in Low- and Middle-Income Countries”) գիրքը, որի համահեղինակներն են ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, ԱՀԿ փորձագետ, ԱՄՆ Կալիֆորնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն Կարինե Սարգսյանը, ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը և ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Հատկանշական է, որ լույս տեսնելուց հետո` չորս շաբաթ անընդմեջ, Springer Nature International հանրահայտ հրատարակչության ամենակարդացվող (bestseller) գիրքն է։

Բաց հասանելիությամբ այս ձեռնարկում նկարագրվում է, թե ինչու է անհրաժեշտ բժշկական ծառայությունների թվայնացումը և թվայնացման որ մակարդակն է հնարավոր ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Աշխատությունը պատկերացում է տալիս ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում թվային առողջապահության ներդրման նկատվող տարբերությունների հիմնական պատճառների մասին:

Ստեղծելով ընդհանուր թվային առողջապահության ընթացիկ միտումների և հեռանկարների ամուր հիմք՝ գրքի շնորհիվ ընթերցողները կարող են ստանալ տեղեկատվական պատկեր, թե ինչպես է թվային առողջապահությունը հարմարեցվել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների տարբեր համատեքստերում՝ նպաստելով ազդեցիկ հաջողության պատմությունների ստեղծմանը:

Գիրքը կարելի է ներբեռնել՝ անցնելով հղումով՝ https://link.springer.com/book/10.1007/978-3-031-62332-5

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant