Դեղագիտական ֆակուլտետի ֆակուլտետային խորհրդի անդամների հերթական մշակութային այցի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան առաբել մանրամասն ծանոթանալ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անցած ուղուն:
Անվանի կոմպոզիտորը, ում անունն այժմ կրում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստան եկավ 1924 թ.՝ հայրենիքում նախաձեռնելով երաժշտական ու մշակութային կյանքի զարգացման լայնածավալ աշխատանքներ։ Նրա ջանքերով ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբն ու բացվեց նվագախմբային դասարանը։ Մեր երկրում կոմպոզիտորը ծավալեց նաև մանկավարժական գործունեություն՝ իր հարուստ փորձը փոխանցելով նորաբաց կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին։
Հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Սպենդիարյանին 1926 թ. շնորհվեց Ժողովրդական արտիստի կոչում։ Նա առաջին երաժիշտն էր, որն արժանացավ այդ բարձր բարգևին։
Ուսանողները գլխավոր ֆոնդապահ Ա. Հարությունյանի ուղեկցությամբ շրջեցին թանգարանում, ծանոթացան կոմպոզիտորի կյանքի տարբեր փուլերին, ունկնդրեցին Ա. Սպենդիարյանի ստեղծագործություններից հատվածներ, դիտեցին «Ալմաստ» օպերայի տարբեր տարիների բեմադրությունների բեմի և հագուստների դեկորացիաները:
Նմանատիպ այցերը նպատակ ունեն նպաստել սովորողների արժեհամակարգի ճիշտ ձևավորմանը, արվեստի, մշակույթի հանդեպ սիրո սերմանմանը: