Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Covid-19 և հակամանրէային կայունություն» թեմայով գիտագործնական համաժողով՝ համալսարանական մասնագետների մասնակցությամբ

«Covid-19 և հակամանրէային կայունություն» թեմայով գիտագործնական համաժողով՝ համալսարանական մասնագետների մասնակցությամբ

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի և Լոնդոնի Արևմտյան համալսարանի (West London University) նախաձեռնությամբ անցկացվեց «COVID-19 և հակամանրէային կայունություն» թեմայով գիտագործնական համաժողով՝ միջազգային մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցեցին ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի աշխատակիցները, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը,  մայրաքաղաքի և մարզերի հիվանդանոցների համաճարակաբաններ և մանրէաբաններ, ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցներ, ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի համաճարակաբաններ, ուսանողներ, կլինիկական օրդինատորներ:

Ելույթներով հանդես եկան Լոնդոնի Արևմտյան համալսարանի պրոֆեսոր Հ.Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ն.Համբարձումյանը, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռ.Աբովյանը, ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ Կ.Պողոսյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոսներ Մ.Տեր-Ստեփանյանը, Ա.Բադալյանը, Ն.Մելքոնյանը, ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Ք.Գյուրջյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լ.Ղազարյանը, ՀՎԿԱԿ ռեֆերենս լաբորատորիայի մանրէաբան Ն.Կոծինյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Գ.Օհանյանը:

Բանախոսներն անդրադարձան կորոնավիրուսային վարակի համաճարակաբանական առանձնահատկություններին, համաճարակների վերաբերյալ համաշխարհային գրականության դիտարկումներին, վարակի կանխարգելման ներհիվանդանոցային հիմնախնդիրներին, հակամանրէային կայունության գերխնդրին՝ կորոնավիրուսային համավարակի փուլում, ինֆոդեմիայի գերակա նշանակությանը սոցիալական վարքագծի ձևավորման տեսանկյունից:

Յուրաքանչյուր զեկույց ավարտվում էր բուռն մասնագիտական քննարկմամբ: Կորոնավիրուսային վարակի և հակամանրէային կայունության վերաբերյալ կուտակված հարցերի համատեղ բացահայտումը, երկարատև ընդմիջումից հետո, շատ սպասված էր մասնագիտական դաշտում: Ներկաները բարձր գնահատեցին համաժողովի գիտագործնական նշանակությունը և ցանկություն հայտնեցին ավելի հաճախ կազմակերպել նման արդիական քննարկումներ առավել բարենպաստ համաճարակային իրավիճակում:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas