Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դասախոսություն սիրտանոթային համակարգի վերաբերյալ

Դասախոսություն սիրտանոթային համակարգի վերաբերյալ

Բժշկական համալսարանի Կապույտ դահլիճը դեկտեմբերի 20-ին համախմբել էր հայ և արտասահմանցի ուսանողներին․ շուրջ 200 ապագա բժիշկ մասնակցում էր ԵՊԲՀ կարիերայի զարգացման կենտրոնի Սրտաբանական միության (YCS) և «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի համագործակցությամբ անցկացվող միջոցառմանը:

Միության հիմնադիր և նախագահ Մերլին Ջորջը ողջունեց ներկաներին, ինչին հաջորդեցին Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհիի և Ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Հերմինե Աբրահամյանի դասախոսությունները սիրտանոթային համակարգի անատոմիայի և ֆիզիոլոգիայի վերաբերյալ։

Ինտերակտիվ դասախոսությունները զուգորդվեցին «Լանցետ»-ի հմուտ թիմի կողմից խոզի աորտայի վրա գործնական հմտությունների ցուցադրմամբ:

Միջոցառումն առանձնացավ հետաքրքիր վիկտորինայով, որն օգնեց մասնակիցներին ամրապնդել իրենց գիտելիքը՝ պատրաստվելով գալիք քննություններին:

Ներկաները նաև ողջունեցին Կարիերայի զարգացման կենտրոնի սրտաբանական միության նորընտիր նախագահ Ռիտիկա Ռագուպատիին, փոխնախագահներ Իման Պերերային և Մինեսի Պերերային, ինչպես նաև խորհրդականներին, միջոցառման կազմակերպման և սոցիալական ցանցերի պատասխանատուներին, դիզայնի և հիմնական թիմերին։

Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ։