Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դասախոսություն՝ «Հակամանրէային նոր աղբյուրների որոնում հակաբիոտիկակայունության խնդիրը մեղմելու համար» թեմայով

Դասախոսություն՝ «Հակամանրէային նոր աղբյուրների որոնում հակաբիոտիկակայունության խնդիրը մեղմելու համար» թեմայով

ԵՊԲՀ բժշկական մանրէաբանության ամբիոնում Erasmus+ ծրագրի շրջանակում կայացավ Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի մանրէաբանության և մակաբուծաբանության ամբիոնի դոցենտ, PhD Տրինիդադ դե Միգելի դասախոսությունը «Հակամանրէային նոր աղբյուրների որոնում հակաբիոտիկակայունության խնդիրը մեղմելու համար» թեմայով:

Տրինիդադ դե Միգելը Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի Դեղագիտության և բժշկության ֆակուլտետի ընդհանուր մանրէաբանություն և կլինիկական մանրէաբանություն առարկաների պատասխանատուն է, նաև դասավանդում է սննդի մանրէաբանություն մագիստրատուրայում:

Բազմաթիվ գիտական հոդվածների և արտոնագրերի հեղինակ է: 2017 թվականից ներգրավված է «Փոքրիկ Երկիր» (իսպաներեն՝ MicroMundo) անվանումով միջազգային ուսումնական ծառայությունների նախագծում, որին մասնակցում են ուսանողներ, գիտնականներ և ուսուցիչներ ամբողջ աշխարհից։

Դեղագիտության դոկտորը համալսարանականներին` ապագա բժիշկներին և դասախոսներին ներկայացրեց Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանը, որը հիմնադրվել է 1495 թվականին և ունի հարուստ պատմություն ու ակադեմիական ավանդույթներ։

Չնայած համալսարանի ոչ մեծ չափերին, այն համարվում է Իսպանիայի առաջատար համալսարաններից մեկը։ Նշվեց, որ միջազգային ուսանողների համար բաց են բազմաթիվ հնարավորություններ՝ մագիստրոսական, դոկտորական ծրագրերի և «Erasmus» փոխանակման միջոցով, հատկապես Հայաստանի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակները հաճախ մնում են չօգտագործված։

Հրավիրյալ դասախոսը խոսեց նաև իր գիտական խմբի կատարած աշխատանքների մասին՝ ներկայացնելով մի փորձագիտական նախագիծ, որտեղ ուսումնասիրում են խաղողի և հատուկ բույսերի (օրինակ՝ Cephysoscoparis) պոլիֆենոլները՝ որպես բնական հակաբիոտիկներ։

Դրանք կարող են ոչնչացնել վնասակար բակտերիաները՝ միաժամանակ պաշտպանելով օգտակար միկրոֆլորան, ինչը կարևոր է մարդու իմունային համակարգի համար։
Ներկայացվեցին նաև հետազոտության արդյունքները։

Վերջում Տրինիդադ դե Միգելն ընդգծեց ուսման, հետազոտական նախագծերում ներգրավվելու և Սանտյագոյում ապրելու հնարավորությունները՝ խրախուսելով ուսանողներին օգտվել «Erasmus» ծրագրից և կապ հաստատել համագործակցության համար։

yemek tarifleri kolaybet betparibu titobet interbahis betgaranti betpark hititbet mercurecasino supertotobet vbet vevobahis betlike klasbahis bahisfair betmoon