Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է

Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհում նշվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ խնդրի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու նպատակով:

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ արշավի՝ այս տարվա կարգախոսն է «Վերջ տալ ՄԻԱՎ-ի համաճարակին. հավասար հասանելիություն, բոլորի ձայնը»։

 

Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերն արձանագրվել են 1988 թվականին։

 

Վիճակագրության համաձայն՝ մեր երկրում վարակվածների մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, տղամարդիկ են, ընդ որում՝ նրանց կեսից ավելին երիտասարդ են՝ 25-39 տարեկան։ Հիվանդների շուրջ մեկ երրորդի մոտ ՄԻԱՎ-ը հասել է վերջնային փուլին՝ ՁԻԱՀ-ին։

 

Վերջին տարիներին հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ արձանագրվել են նաև դրական միտումներ, մասնավորապես` հակառետրովիրուսային բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակը այժմ համարվում է ոչ թե անբուժելի, այլ քրոնիկ հիվանդություն։

 

Գիտական հայտնագործությունների շնորհիվ հիմա արդեն հնարավոր է կառավարել վարակի զարգացումն ու երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքը։