Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դենդի նյարդավիրաբուժական ակումբի առաջին առցանց հանդիպումը

Դենդի նյարդավիրաբուժական ակումբի առաջին առցանց հանդիպումը

Տեղի ունեցավ Դենդի նյարդավիրաբուժական ակումբի առաջին առցանց վեբինարը «Ինչպես դառնալ նորարար» թեմայով։ Վեբինարը վարում էր Walter Dandy Club֊ի նախագահ, ճանաչված նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Սալիմ Աբդուլռաուֆը:

Հանդիպման սկզբում ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, COBRAIN ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց աշխարհահռչակ բժիշկ-գիտնական Սալիմ Աբդուլռաուֆին Դենդի ակումբին իր շարունակական աջակցության և դասախոսության համար:
Պրոֆեսորը կարևորեց ուսանողների՝ Հայաստանում Դենդի ակումբի նախաձեռնությունը և ակումբին նոր մասնակիցների ընդգրկումը, ինչպես նաև խրախուսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել հետազոտություններում ուսանողների ներգրավվածությանը:

Սալիմ Աբդուլռաուֆը նորարարություններին, հետազոտություններին և նյարդավիրաբուժությանը նվիրված հետաքրքիր դասախոսություն ներկայացրեց։ Բժիշկն անդրադարձ կատարեց անևրիզմաների վիրահատության՝ իր կողմից առաջարկված նորարարական մոտեցմանը՝ «արթուն վիրահատություն» գաղափարին՝ որպես օրինակ ցուցադրելով, թե ինչպես իր իսկ ուղեղի վիրահատության ժամանակ պացիենտը կիթառ է նվագում։

Այնուհետև պրոֆեսորն ուսանողներին քայլ առ քայլ պատմեց, թե ինչպես նորարարություններ մտցնել առօրյա գործունեության մեջ և մտածել «արկղից դուրս»։ Հատկանշական է, որ բժիշկ Աբդուլռաուֆի կողմից բացահայտված նոր հմտություններն անվանվել են հենց իր պատվին։

Հետաքրքիր քննարկման ընթացքում ուսանողները տվեցին իրենց հուզող հարցերը, որոնց պրոֆեսորն անմիջական պատասխաններ տվեց և նույնիսկ կիսվեց իր անձնական ու մասնագիտական կյանքի փոքրիկ գաղտնիքներով։

Հանդիպման վերջում քննարկվեցին ԵՊԲՀ COBRAIN կենտրոնի և Նյարդավիրաբուժության Աբդուլռաուֆ ինստիտուտի հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: