2008 թվականից սկսած` մայիսի 5-ը նշվում է որպես Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր: 5․5 ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը։ Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ:
Այս տարվա կարգախոսն է «Դա կարող է լինել ձեռնոցը, բայց ձեռքերի հիգիենան մշտապես պարտադիր է»:
Անկախ նրանից, թե ձեռնոցներ կրում են, թե ոչ, ճիշտ ժամանակին և պատշաճ կերպով ձեռքի հիգիենայի պահպանումը շարունակում է մնալ առողջապահական խնամք ստացողների, ինչպես նաև առողջապահական ծառայություններ մատուցողների պաշտպանության ամենակարևոր միջոցներից մեկը:
Առողջապահության ոլորտում օգտագործվող բժշկական ձեռնոցները սահմանվում են որպես միանգամյա օգտագործման ձեռնոցներ, որոնք օգտագործվում են բժշկական ընթացակարգերի ընթացքում: Այս ձեռնոցները կարող են աղտոտվել նույնքան հեշտությամբ, որքան մերկ ձեռքերը և 100%-ով չեն պաշտպանում: Կրելուց հետո բժշկական ձեռնոցները պետք է հեռացվեն, օրինակ, պացիենտին դիպչելուց հետո, և ձեռքերի հիգիենան պետք է անմիջապես իրականացվի ԱՀԿ-ի «ձեռքի հիգիենայի 5 պահերը» ուղեցույցների համաձայն:
Ձեռքերի հիգիենայի կարևոր «5 պահերը», որոնց հատկապես պետք է հետևել հետևյալն են`
Աշխարհում գրիպի նոր ձևերի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկումների առումով` անձնական հիգիենայի, մասնավորապես ձեռքերը լվանալու կարևորությունը հիմնական կանխարգելիչ միջոցառումների շարքում գտնվում է առաջին տեղում:
ԱՀԿ-ի տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 միլիոն դեպք, դրանց 40-80%-ը փոխանցվում են ձեռքերի միջոցով:
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և պացիենտների անվտանգության գրավականն է: