ԵՊԲՀ-ի և ՀԵՆԱՐ հիմնադրամի համագործակցության օրակարգում՝ նոր ծրագրեր և միջազգային նախաձեռնություններ

ԵՊԲՀ-ի և ՀԵՆԱՐ հիմնադրամի համագործակցության օրակարգում՝ նոր ծրագրեր և միջազգային նախաձեռնություններ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, պրոռեկտորների մասնակցությամբ, աշխատանքային հանդիպում ունեցավ ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանի և հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Աբովյանի հետ։

ՀԵՆԱՐ հիմնադրամի հետ բժշկական բուհն արդյունավետ գործակցության արդեն շուրջ երեք տարվա պատմություն ունի։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀԵՆԱՐ հիմնադրամի և Բոստոնի համալսարանի «Չոբանյան և Ավետիսյան» բժշկական դպրոցի հետ համատեղ իրականացված Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության մագիստրոսական ծրագրին (Master’s in Health Professions Education, MSHPE), որի առաջին տարվա ավարտական և պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին։

Ծրագիրը հնարավորություն է ընձեռել համալսարանական մասնակիցներին ծանոթանալու ժամանակակից կրթական մոտեցումներին և ձեռք բերած փորձը հետագայում կիրառելու բժշկական կրթության գործընթացում։

Կարևորելով ԵՊԲՀ-ի, ՀԵՆԱՐ հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումն ու Հայաստանում բժշկական կրթության զարգացումը՝ այսօր քննարկման առանցքում հենց այս թեմաներն էին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համատեղ ծրագրերից զատ՝ հիմնադրամի հետ բուհն ունի ընդհանուր արժեհամակարգ, և կյանքի կոչվող նախաձեռնություններն ուղղված են հենց այդ արժեքների հիման վրա վերապատրաստման և այլ կրթական նախաձեռնությունների իրականացմանը։

ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը նկատեց, որ հատկապես ընտանեկան բժշկության բնագավառում համատեղ ծրագրեր կյանքի կոչելու անհրաժեշտություն կա՝ առաջարկելով մշակել ճանապարհային քարտեզ՝ գործակցությունը խորացնելու նպատակով։

Բժշկական համաշխարհային Հայաստանյան կոնգրես 2027-ին հիմնադրամի թիմը մասնակցելու հրավեր ստացավ։

Բժշկական բուհի ղեկավարի առաջարկով, որը նախագահելու է Երևանում եկող տարվա հուլիսին կայանալիք միջոցառումը, ՀԵՆԱՐ-ը հնարավորություն կունենա անցկացնելու բժշկական կրթության միջազգային փորձին վերաբերող պանելային նիստ։

Արման Ոսկերչյանը պատրաստակամություն հայտնեց ընդունելու ներկայացված առաջարկը։

Նա նույնպես ԵՊԲՀ շրջանավարտ է՝ Մանկաբուժական նախկին ֆակուլտետի շրջանավարտ։