Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանող Նարեկ Շալունցը՝ 2021 թվականի «Լավագույն ուսանող»

ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանող Նարեկ Շալունցը՝ 2021 թվականի «Լավագույն ուսանող»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով ուսանողներին, նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նարեկ Շալունցը 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներից է: «Այս մրցույթը նոր խթան է մասնագիտական որակներում գագաթնակետին հասնելու առումով, որովհետև մեր հանրապետությունն այսօր լավագույն մասնագետների կարիք ունի: Կարևորում եմ, որ մրցույթի արդյունքում խրախուսվում են ոչ միայն առաջադիմությունը, այլև հասարակական և գիտական ակտիվությունը, որը ոչ միայն մասնագիտական որակների, այլև անձի՝ որպես անհատի կայացման գործում մեծ նշանակություն ունի»,- նշել է ԵՊԲՀ ուսանող Նարեկ Շալունցը:

Նշենք, որ մրցույթի նպատակն է բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և դրսևորել են առավել ակտիվություն համապատասխան մասնագիտական ոլորտներում: