Այսօր, Երևանի պետական տնտեսագիտանական համալասարանում ամփոփվեցին «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխության արդյունքները։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս անգամ ևս ԵՊԲՀ-ն անմասն չմնաց։
Բժշկագիտության ոլորտում, բակալավրի կրթական ծրագրով հաղթող ճանաչվեց ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանողուհի, Նեյրոգիտության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Լիանա Հայրապետյանը։
Նշենք, որ մրցույթում կարևորվում է ինչպես առաջադիմությունը, այնպես էլ ցուցաբերած գիտական և հասարակական ակտիվությունը։