«Հերացի» ինովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) և Ֆարմակոլոգիայի ամբիոնի համագործակցության շնորհիվ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել ԵՊԲՀ շրջանավարտ Վարդան Քարամյանը, ով Տեխասի տեխնոլոգիական համալսարանի բժշկագիտական կենտրոնի դեղագիտության դպրոցի դոցենտ է և դեղագիտական ամբիոնի վարիչի տեղակալը:
Մասնագետը հանդես եկավ դասախոսությամբ և խոսեց իր ղեկավարած գիտական ծրագրերից մեկի՝ «Պեպտիդազ նեյրոլիզինը որպես գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժման հնարավոր թիրախ» հայտնագործության մասին:
Հաջորդիվ Ֆարմակոլոգիայի ամբիոնի հետ քննարկվեց հետագա համագործակցության հեռանկարը և կնքվեց հուշագիր: