Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ալին Հերլոպյանը էպիլեպսիայի վիրաբուժությանը նվիրված գիրք է նվիրել գրադարանին  

ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ալին Հերլոպյանը էպիլեպսիայի վիրաբուժությանը նվիրված գիրք է նվիրել գրադարանին   

Բուհի գրադարանը համալրվեց Եյլի համալսարանի բժշկական դպրոցի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ալին Հերլոպյանի հեղինակած «Էպիլեպսիայի վիրաբուժություն. գործնական դեպքերի վրա հիմնված մոտեցում» դասագրքով՝ նախատեսված այն սովորողների և մասնագետների համար, որոնք հետաքրքրված են այս հիվանդության կլինիկական դեպքերով:

Ինչպես նշեց հեղինակը, դասգիրքը բաղկացած է 4 հիմնական բաժնից, որտեղ նկարագրված է շուրջ 37 կլինիկական դեպք:

Գլուխները տրամադրում են դեպքի վրա հիմնված, ինտերակտիվ և բազմամասնագիտական ​​ինտեգրացիոն տեղեկատվություն նախավիրահատական ​​գնահատման, տվյալների վերլուծության և վիրաբուժական որոշումների կայացման համար:

Այս դասագիրքը սովորողներին և բժիշկներին հնարավորություն կտա էպիլեպսիայի վիրաբուժության մասին սպառիչ պատկերացում կազմել:

Ավելին, հեղինակի գնահատմամբ`  դա անգնահատելի ռեսուրս կլինի էպիլեպսիայի ախտորոշման համար նախատեսված հետազոտության նախապատրաստման համար:

Գիրքը ստեղծվել է 4 տարվա ընթացքում: 2017 թվականից հեղինակն իր մասնագիտական գործունեությունը ծավալում է էպիլեպսիայի բուժման ուղղությամբ:

«Էպիլեպսիայի վիրաբուժություն. գործնական դեպքերի վրա հիմնված մոտեցում» դասգիրքը լույս է տեսել 2024 թվականին: Այն հասանալի է նաև առցանց:

Համալսարանի, համալսարանական հիվանդանոցների գործունեությամբ հետաքրքրված այցելու պրոֆեսորը հանդիպում ունեցավ նաև «Հերացի» հիվանդանոցի Նյարդաբանական ծառայություն ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանի հետ, քննարկեցին հետագա համագործակցության հետ կապված հարցեր:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant