Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, արյունաբան և ուռուցքաբան Սաադ Քենդերյանը ծանոթացավ համալսարանի կրթական և գիտական գործունեությանը

ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, արյունաբան և ուռուցքաբան Սաադ Քենդերյանը ծանոթացավ համալսարանի կրթական և գիտական գործունեությանը

ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, ԱՄՆ-ի Մեյոի կլինիկայի արյունաբան և ուռուցքաբան Սաադ Քենդերյանն այցելեց Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Պրոֆեորի ուսումնասիրության հիմնական ուղղություններն են՝ T բջջային իմունոթերապիան՝ տարբեր արյունաբանական և այլ քաղցկեղների դեպքում, ինչպես նաև ալլոգեն ոսկրածուծի փոխպատվաստումը։

Բժիշկ Քենդերյանի զեկույցը ևս ուղղված էր բջջային իմունոթերապիային արյունաբանության մեջ։ Զեկույցում, մասնավորապես, անդրադարձ կատարվեց Մեյոի կլինիկայում կատարվող կլինիկական հետազոտությանը, որի ընթացքում օգտագործվում են CAR T բջիջներ՝ CD 19-ի դեմ։ ԵՊԲՀ կատարած իր առաջին այցի շրջանակում բժիշկը ծանոթացավ համալսարանի կրթական և գիտական գործունեությանը, ինչպես նաև այցելեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ բարձր գնահատելով համալիրի գործունեությունը: