ԵՊԲՀ այցելու պրոֆեսորը կաջակցի նյարդաբանության ոլորտի զարգացմանն ու երիտասարդ մասնագետներին առաջնորդելու հարցում

Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր հյուրընկալեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ինտենսիվ նեյրոթերապիայի և կաթվածի բաժնի ղեկավար, հայազգի բժիշկ Ներսես Սանոսյանին:

ԵՊԲՀ-ի գործունեությանը, ծրագրերին ու զարգաման տեմպերին ծանոթանալով՝ բժիշկը նկատեց, որ բուհը մեծ առաջընթաց է գրանցել ոլորտում և ունի բավարար ներուժ ավելի բարձր ցուցանիշների հասնելու համար: ԵՊԲՀ այցի շրջանակում՝ Ներսես Սանոսյանն գտնվեց նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանի հետ քննարկեց ոլորտի զարգացման նորամուծությունները Հայաստանում: 

Կայացած արդյունավետ հանդիպումների արդյունքում՝ նախագծվել են մի քանի համատեղ ծրագրեր, որոնք սկիզբ կդնեն երկարաժամկետ և խորը բժշկական ուսումնասիրությունների իրականացմանն ու աշխատությունների կազմմանը: 

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ինտենսիվ նեյրոթերապիայի և կաթվածի բաժնի ղեկավարի խոսքով՝ կներդրվեն անհրաժեշտ ջանքեր Բժշկական համալսարանում նյարդաբանության ոլորտի զարգացմանն աջակցելու և երիտասարդ մասնագետներին առաջնորդելու համար: