ԵՊԲՀ մասնագետի դասախոսությունները` Արիստոտելի համալսարանում

ԵՊԲՀ մասնագետի դասախոսությունները` Արիստոտելի համալսարանում

Դեղագիտական ֆակուլտետի Քիմիայի ամբիոնի դասախոս Արուսյակ Սահակյանը նոյեմբերի 24-28-ը մասնակցել է Հունաստանի Արիստոտելի համալսարանում Էրազմուս+ ծրագրի շրջանակում կազմակերպված դասավանդման ծրագրին: 5 օր շարունակ համալսարանականն անցկացրել է դասախոսություններ Քիմիայի ամբիոնում:

Դասախոսություններին մասնակցել է շուրջ 40 ուսանող: «Մենք իրականացրել ենք փորձի փոխանակում, ձեռք եմ բերել նոր հմտություններ, գիտելիք, ծանոթացել եմ Անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչի հետ, որի հետ հետագայում պլանավորել ենք իրականացնել գիտական համատեղ աշխատանքներ», – պատմեց Արուսյակ Սահակյանը:

Նշենք, որ Արուսյակ Սահակյանը 2017 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով և հենց այդ թվականից դասավանդում է Քիմիայի ամբիոնում: