Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ մասնագետը հանդես է եկել դասախոսություններով Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում

ԵՊԲՀ մասնագետը հանդես է եկել դասախոսություններով Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում

ԵՊԲՀ ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ, Կրթական ծրագրերի բաժնի պետ Արամ Վիկտորի Բայկովը Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում մասնակցել է «Էրազմուս+KA107» միջազգային փոխանակային ծրագրին:

«Մայիսի 9-ից 13-ը որպես այցելու դասախոս եղել եմ եվրոպայի հնագույն կաթոլիկ բուհերից մեկում, որն ունի հարուստ կրթագիտական ավանդույթներ և մեծ ուշադրություն է դարձնում միջազգայնացման աշխատանքներին»,-նշեց Արամ Բայկովը:

Դասախոսի գնահատմամբ` հնգօրյա այցն անցել է աշխատանքային ջերմ մթնոլորտում՝ հնարավորություն ընձեռելով արտերկրի մասնագետների հետ իրականացնել փորձի փոխանակում:

«Ֆարմակոլոգիա» առարկայի շրջանակում դասախոսությունների շարքը նախատեսված էր բակալավրիատի, մագիստրատուրայի և PhD ուսանողների համար:

Անդրադարձեր են եղել հակաբիոտիկների, արյան մակարդման վրա ազդող դեղերի կիրառմանը, այլ մասնագիտական հարցերի:

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարան դոցենտ Բայկովը երկրորդ անգամ էր այցելում:   Միջազգային փոխանակային նույն ծրագրով  նա դասախոսել էր նաև 2018 թվականին:

ԵՊԲՀ այլ ամբիոնների դասախոսներ, բուհի Միջազգային համագործակցության բաժնի համակարգմամբ, տարբեր տարիներին մասնակցում են միջազգային փոխանակային ծրագրին` ընդլայնելով համագործակցության շրջանակը, կատարելագործելով գիտելիքները: