Բժշկական կադրերի արդեն 105-ամյա դարբնոցի միջազգային գործունեության մասին կրկին խոսենք թվերով։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորողների 28,8%-ն օտարերկրացիներ են։ 2024-2025 ուս. տարում բուհում բարձրագույն բժշկական կրթություն է ստանում 34 երկրից 2057 ուսանող․ նրանցից 1106-ը (53,8%)՝ օտարազգի; 951-ը (46,2%)՝ հայազգի։
2014-2015 ուստարվա 1468-ի համեմատությամբ օտարերկրացի ուսանողների թիվն աճել է շուրջ 500-ով։
Օտարազգի ուսանողները հիմնականում հետևյալ 4 երկրից են՝ Հնդկաստան (413. 37,5%), Շրի Լանկա (260. 23,5%), Հորդանան (235. 21,3%), Իրան (158. 14,3%)։ Օտարերկրյա ապագա բժիշկների ուսուցումն իրականացվում է անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով։