Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մասնակցություն «Մանուշյանական շաբաթ» գիտաժողովին

Մասնակցություն «Մանուշյանական շաբաթ» գիտաժողովին

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում անցկացվեց «Մանուշյանական շաբաթ»՝ նվիրված Ֆրանսիայի հերոս Միսակ Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման հայ մասնակիցներին:

Հայոց  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտոմ մարտի 15-16-ին տեղի ունեցած «Երիտթուրքական ազգայնականությունից՝ նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» խորագրով միազգային գիտաժողովում զեկույցով հանդես եկավ նաև ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի ավագ դասախոս պ.գ.թ., դոցենտ Արշալույս Տետեյանը:

«Ֆրանսիական Դիմադրության հայ հերոսները փարիզյան «Ժողովուրդ» օրաթերթի էջերում (1943-1948 թթ.)» խորագրով զեկույցը նվիրված էր Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայի ողջ տարածքում ընթացող Դիմադրությանը հայկական համայնքի ակտիվ մասնակցությանը ու հերոսական պայքարին:

Պատմագիտության մեջ դեռևս ոչ լիարժեքորեն ուսումնասիրված վերոնշյալ հիմնահարցին նվիրված զեկույցն իր փաստագրական նորույթով՝ արժանացավ բավական լավ ընդունելության և գնահատականի:

Միջոցառումը կազմակերլվել էր ՀՀ ԿԳՄՍ, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության, Ֆրանսիայի դեսպանատան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Մատենադարանի, «Սաթե Աթղը» և մի շարք այլ կազմակերպությունների համագործակցությամբ: